ՏՄՊՊՀ 2014-ի ծրագիրը ներկայացվել է պատգամավորներին. տեսանյութ
Գազից լավ հոտ չի գալիս: Գագիկ Մինասյանը բոլոր հարցերի հասցեատիրոջ տեղը ցույց տվեց` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ռոբերտ Նազարյանը ուր որ է կգա, կպատասխանի: Սակայն Ռոբերտ Նազարյանին հերթ չի հասնում, Արտակ Շաբոյանն է տարվա ծրագրով. գերիշխող դիրքը չարաշահողներին կհայտնաբերեն, անբարեխիղճ մրցակցությունը կբացահայտեն: Հանձնաժողովի նախագահը նորություն ասաց` կարելային համաձայնության տասնյակ դեպքեր են արձանագրել. սա այն է, որ երկու տնտեսվարող գաղտնի պայմանավորվում են դաշտից դուրս մղել երրորդին: Այդպես է եղել և դեղորայքի, և բեռնափոխադրումների ոլորտում: Այս հակամրցակցային համաձայնությունից տուժել են նաև ծերանոցները:
Եթե մի տվյալ էլ Շաբոյանն ասի, Բագրատյանը խոստովանում է, ուղղակի հիացած կլինի: Հանձնաժողովի նախագահի ձեռքին վերլուծություն չկա: Բագրատյանը չարտահայտվեց` հիացած է, հիացած չէ...
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1391527129]armnewstv.am [/url]