211652_close_icon
views-count1457 դիտում article-date 22:49 23-03-2014

ՏՄՊՊՀ երկսայրաբանություն. Խտրական վերաբերմո՞ւնք, թե՞ ժամկետանց ձու. տեսանյութ

Տեղական հավկիթ արտադրող ընկերությունները դիմել են Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովին` մտահոգություն հայտնելով, որ ներմուծող ընկերությունների համեմատ գտնվում են անհավասար մրցակցային պայմաններում: Ձու արտադրող հայրենական ընկերությունները արտադրական գործընթացից մինչեւ ապրանքի իրացումը ունեն 25 օր, մինչդեռ Ուկաինայից, Բելառուսից եւ մի քանի երկրից ներկրված հավկիթների պահպանության ժամկետը 60 օր է: Հանձնաժողովում համարում են, որ մտահոգությունը տեղին է: Եթե հանձնաժողովը որոշի, իսկ դա կլինի առաջիկայում, որ 60 օրը իսկապես անհավասարություն է ստեղծում հայրենական արտադրողների հետ, ապա ներկրողները կպատժվեն` առավելագույն հասույթի 1 տոկոսի չափով: Հանձնաժողովն ուսումնասիրում է մարտի 8-ից ապրիլի 7-ի գները. շուկայում էական փոփոխություն չի եղել, այդ թվում` ծաղկի շուկայում: ՏՄՊՊՀ-ին է դիմել գինու արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը` նշելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է ապրանքային նշան, ինչը կիրառում են նաև մյուս ընկերությունները: Խոսքը` նռան ձեւ ունեցող շշի տարայի մասին է: Ըստ ընկերության, նռան շշի օգտագործման իրավունքը վերապահված է միայն իրենց, մինչդեռ օգտագործելով տարայի նույն ձևը՝ սպառողների մոտ առաջանում է շփոթություն: Խնդիրը երկակի է և հանձնաժողովում համարում են, որ մի կողմից պետք է պաշտպանել բիզնես ինովացիաները, մյուս կողմից, տնտեսվարողը գրանցելով մտավոր սեփականության իրավունքը` փորձում է սահմանափակել մրցակցությունը: Արտակ Շաբոյանի խոսքով` այսօր այդպիսի դեպքերը բազմաթիվ են եւ այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ կլինեն` անբարեխիղճ մրցակցության համար տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24745]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր