10709 դիտում
19:26 04-02-2014
Օրինախախտ վարորդը հույսը դրել է պատգամավորական համարանիշների վրա
Ազգային ժողովի պատգամավորները երբեմն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին մեղադրում են, որ ինչու են անդրադառնում իրենց հարազատների ու բարեկամների կողմից կատարված քաջագործություններին, իսկ որոշ պատգամավորներ էլ հայտնի «Խաթաբալադա» ֆիլմի լացող կանանց նման վայնասուն են կապում, երբ ԶԼՄ-ներում իրենց կատարած քաջագործությունները հանրությանն է հրամցվում լուսանկարների ու տեսանյութի միջոցով:
Այսօր` փետրվարի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է թե ինչպես է Toyota Prado մակնիշի 057 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևանում նշված ավտոմեքենայով ճեմում առանց ամրագոտու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է մեր ազգընտիրներից որևիցե մեկին:
Կարծում ենք ճանապարհային ոստիկանության 1-ն սպայական գումարտակը օպերատիվորեն կարձագանքի մանավանդ, որ օրեր առաջ նույն գումարտակի հրամանատար Արսեն Արշակայնը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ Երևանում ցանկացած օրինախախտ վարորդ արժանանալու է ՃՈ աշխատակցի համարժեք պատասխանին:
SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե որ պատգամավորին է պատկանում նշված ավտոմեքենան:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+