211652_close_icon
views-count1233 դիտում article-date 21:43 01-03-2014

«Արսենալ»-ը պարտվեց «Սթոք Սիթի»-ին, «Չելսի»-ին ուժեղ գտնվեց «Ֆուլհեմ»-ից. տեսանյութ

Անգլիայի առաջնությունում ավարտվեցին 28-րդ տուրի չորս հանդիպումներ: Առաջնության առաջատարներից մեկը` «Արսենալ»-ը անսպասելիորեն զիջեց «Սթոք Սիթի»-ին: Հանդիպման ելքը վճռեց 76-րդ րոպեին Ուոլտերսի խփած միակ գնդակը: «Զինագործների» միավորների կորստից հիանալի օգտվեց առաջին տեղում գտնվող «Չելսի»-ին, որը լոնդոնյան դերբիում ուժեղ գտնվեց «Ֆուլհեմ»-ից: Խաղի հերոսը դարձավ գերմանացի Անդրե Շյուռլեն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: 28 տուրից հետո «Չելսի»-ին 63 միավորով զբաղեցնում է առաջին տեղ, իսկ «Արսենալ» 59 միավորով երկրորդն է: «Սթոք Սիթի» - «Արսենալ»`1:0 Գոլ` Ուոլտերս 76' (11մ) «Ֆուլհեմ» - «Չելսի»`1:3 Գոլեր` Հեյտինգա 74’ – Շյուռլե 52’, 65’, 69’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր