211652_close_icon
views-count18265 դիտում article-date 00:40 04-02-2014

Ձմեռային Օլիմպիական խաղերի ստեղծման պատմությունը

Ձմեռային Օլիմպիական խաղերի պատմությունը սկիզբ է առնում 1924 թվականից: Ֆրանսիական Շամոնիում կայացած մրցաշարից երկու տարի անց այն անվանվեց «ձմեռային Օլիմպիական խաղեր», քանի որ մինչ այդ մրցաշարը կրում էր «ձմեռային մարազաձևերի շաբաթ` 8-րդ Օլիմպիական խաղերից առաջ» անվանումը: Առաջին ձմեռային Օլիմպիադային մասնակցեցին մոտ 300 մարզիկներ, ովքեր ներկայացնում էին 16 երկրներ: Դրանից ի վեր առաջացավ ամառային և ձմեռային Օլիմպիական խաղերի տարանջատումը, իսկ 1994 թվականից սկսած ձմեռային և ամառային Օլիմպիական խաղերը սկսեցին անցկացվել երկու տարվա տարբերությամբ: Ձմեռային Օլիմպիական խաղերի «առաջին ծիծեռնակը» դարձավ գեղասահք մարզաձև, որը առաջին անգամ անցկացվեց 1908 թվականին` Լոնդոնում: 1920 թվականին կայացած Օլիմպիադայում գեղասահքին միացավ նաև տափօղակով հոկեյը: Ձմեռային Օլիմպիական խաղերը անցկացնելու մտահաղացման հեղինակը ֆրանսիացի Պիեր դե Կուբերտեն է, ով հիմնեց ձմեռային Միջազգային օլիմպիական կոմիտեն: Իր մտքերը իրականացնելու համար Կուբերտենից պահանջվեց համառություն և դիվանագաիտական հմուտ կարողություններ: Առաջին քայլը հանձնաժողով ստեղծելն էր: Այն զբաղվում էր ձմեռային Օլիմպիադայի կազմակերպմամբ: Հանձնաժողովում հիմնականում տեղ զբաղեցրեցին Սկանդինավյան երկրների ներկայացուցիչները, ովքեր համարում էին, որ դահուկային և չմշկասահքի մարզաձևերի հայրենիքը Սկանդինավիան է: Այդ ժամանակ սկանդինավները անցկացնում էին Հյուսիսային խաղեր մրցաշարը, որը ներառում էր տարբեր ձմեռային մարզաձևեր: Օլիմպիական կոմիտեի հանձնաժողովին շուտով միացան նաև ալպյան երկրները, որոնք իրենց համարում էին լեռնադահուկային մարզաձևի և բոբսլեյի նախահայրերը: Կուբերտենի հաջորդ քայլը 8-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ ֆրանսիական Շամոնիում ձմեռային Օլիմպիադայի կազմակերպումն էր, որը պետք է պրոպագանդեր գալիք ամառային Օլիմպիական խաղերը: Կազմակերպչական հարցերի հետ կապված մեծ բարդություններ առաջացան, սակայն Կուբերտենի գործադրած ջանքերի շնորհիվ հաջողվեց 16 երկրների ներկայացուցիչներին հավաքել Շամոնիում: Մրցաշարի մեկնարկից առաջ ելույթ ունեցավ Ֆրանսիայի վարչապետը և առաջին անգամ պաշտոնապես արտաբերեց «ձմեռային Օլիմպիական խաղեր» անվանումը: [img]http://www.rugby365.com/uploads/image/asset/11763/Pierre-de-Coubertin-stamp-6.jpg[/img] Խաղերից առաջ Կուբերտենը համոզմունք էր հայտնում, որ չմշկասահքը և դահուկային մարզաձևերը հետաքրքրություն կառաջացնեն մոտ 30 հազար հանդիսատեսների շրջանակում, սակայն այդ սպասումները չարդարացան: Վաճառված տոմսերի քանակը չգերազանցեց 10 հազարը: Այդուհանդերձ 1926 թվականին Շամոնիում անցկացվելիք խաղերից առաջ Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական կարգավիճակ շնորհեց ձմեռային Օլիմպիական խաղերին: Բացի այդ նշանակվեց հաջորդ խաղերի անցկացման վայրը` Սենտ-Մորիցը: Այդպես սկսվեց ձմեռային Օլիմպիական խաղերի պատմությունը, որը իր մեջ արտացոլում է համամարդկային պատմություններ, քաղաքական միտումներ, տնտեսական ելևէջներ, պատերազմ և խաղաղություն: Երկրորդ ձմեռային Օլիմպիադային մասնակցեցին 464 մարզիկներ, ովքեր ներկայացնում էին 25 երկիր: Այդ մրցաշարին առաջին անգամ մասնկացություն ունեցան ` Լիտվայի, Գերմանիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Հոլանդիայի, Մեքսիկայի, Արգենտինայի և Ճապոնիայի մարզիկները: Սենտ-Մորիցի խաղերի ժամանակ մրցումներ անցկացվեցին այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են` դահուկային մրցավազքը, սկելետոնը, դահուկացատկը, չմշկասահքը, գեղասահքը, հոկեյը և բոբսլեյը: Երրորդ ձմեռային Օլիմպիական խաղերը առաջին անգամ անցկացվեց Ամերիկա աշխարհամասում: 1932 թվականին Լեյք-Պլեսիդում կայացած Օլիմպիադան համըկնավ համաշխարհային մեծ ճգնաժամի տարիների հետ և այդ պատճառով մասնակիցների թիվը ավելի քիչ եղավ, քան առաջին ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ` այդքան թանկարժեք ճանապարհորդություն բազմաթիվ եվրոպացիներ չկարողացան իրենց թույլ տալ: [img]http://2014.info/images/forupload/winter%20olympiad%20history/3%201924%20%D0%9E%D1%82%D0%BA%D1%80%D1%8B%D1%82%D0%B8%D0%B5.jpg[/img] 1936 թվականի խաղերը կայացան գերմանական Գարմիշ-Պարտենկիրխենում: Այդ խաղերի ժամանակ վերածնվեց օլիմպիական կրակը վառելու և փոխանցումավազքի ավանդույթը: Ձմեռային 5-րդ Օլիմպիական խաղերը երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով կայացան 12 տարի անց: 1948 թվականին խաղերը կրկին վերադարձան Սան-Մորից: «Վերածնունդի» մրցաշարին արգելվեց Ճապոնիայի և Գերմանիայի, ինչպես նաև պատերազմ հրահրած երկրների մասնակցությունը: Մյուս խաղերի առանձնահատկությունը կայացավ մայրաքաղաքում անցկացնելու հանգամանքը: 1952 թվականին ձմեռային Օլիմպիադան անցկացվեց Նրովեգիայի մայրաքաղաք Օսլոյում: 1956 թվականին խաղերը անցկացվեցին իտալական Կորտինա դ'Ամպեցցոյում: Այն նշանավորվեց նրանով, որ առաջին անգամ խաղերը հեռարձակվեցին հեռուստատեսությամբ, ինչպես նաև առաջին անգամ խաղերին մասնակցեցին ԽՍՀՄ-ի մարզիկները, ովքեր փայլուն ելույթներ ունեցան: Ձմեռային Օլիմպիական խաղերի աշխարհագրությունը հետագայում իր մեջ ներառեց Եվրոպան, Ամերիկա աշխարհամասը, ինչպես նաև ծագող արևի երկիրը: • 1960 Սկվո-Վելլի (ԱՄՆ) • 1964 Ինսբրուկ (Ավստրիա) • 1968 Գրենոբլ (Ֆրանսիա) • 1972 Սապպորո (Ճապոնիա) • 1976 Ինսբրուկ (Ավստրիա) • 1980 Լեյք-Պլեսիդ (ԱՄՆ) • 1984 Սարաևո (Հարավսլավիա) • 1988 Կալգարի (Կանադա) • 1992 Ալբերվիլ (Ֆրանսիա) • 1994 Լիլլեհամմեր (Նորվեգիա) • 1998 Նագանո (Ճապոնիա) • 2002 Սոլտ-Լեյք-Սիթի (ԱՄՆ) • 2006 Թուրին (Իտալիա) • 2010 Վանկուվեր (Կանադա) Միջազգային օլիմպիական կոմիտեի 119-րդ նիստում որոշում կայացվեց 2014 թվականի Օլիմպիադան անցկացնել Սոչիում: Այն Ռուսաստանի համար կդառնա խաղերը անցկացնելու առաջին փորձը: 2018 թվականի ձմռային Օլիմպիական խաղերը կացնկացվեն Հարավային Կորեայի Պչենհան քաղաքում: [b]Արտակ Վահանսարյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր