Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը կմեկնեն Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը, Յուրի Վարդանյանը. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա կլինի Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
Aгavot.am-ի տեղեկություններով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից Ձմեռային օլիմպիական մայրաքաղաք մեկնելու են երեք հոգի՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ Ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը: Վերջինը մեկնում Է վաղը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Հրաչյա Ռոստոմյանը՝ ավելի ուշ, ՀՀ նախագահի հետ:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: