211652_close_icon

Համերգային մեծ ծրագիր` Տյառնընդառաջի տոնին

views-count1663 դիտում article-date 19:57 03-02-2014
Այսօր «Հայելի» ակումբում հրավիրվել էր մամլո ասուլիս, որին ներկա էին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, երգչուհի Ալլա Լևոնյանը և միջոցառումների կազմակերպան աշխատանքային խմբի անդամ Արգիշտի Ազիզյանը: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց Տյառնընդառաջի խորհուրդը, և նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, որը կեզրափակվի փետրվարի 13-ի, ժամը 19:00-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հարակից տարածքում տեղի ունենալիք համերգային մեծ ծրագրով: Տյառնընդառաջը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անշարժ տոներից մեկն է: Տյառնընդառաջը բացատրվում է՝ «Ընդառաջ գնալ Տիրոջը»: [b]Միջոցառումների ժամանակացույց.[/b] 04.02-Երեք., ժ. 13:00 «Նարեկացի» կենտրոն www.havatamq.am կայքի շնորհանդես, «Հավատամք» հոգևոր կենտրոնի վերաբերյալ տեսանյութ, «Հավատամք» երգչախմբի ելույթ 05.02-Չոր., ժ. 20:00 «Մոսկվա» կինոթատրոն Երուսաղեմում նկարահանված և Ս. Պետերբուրգում պատվոգրի արժանացած «Նորից այնտեղ՝ մեր տուն» ֆիլմի ցուցադրություն, Պատվոգրերի հանձնում ստեղծագործական խմբին ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է 06.02-Հինգ., ժ. 12:00 Զորամաս (Կենտրոնական զորամասերից որևէ մեկը) Այցելության մեկնարկ՝ ժ. 11:00-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու բակից Հեռ.՝ 010 543 884, 055 21 77 21 07.02-Ուրբ., ժ. 15:00 Այցելութուն տեսողության խանգարումներով երեխաների հատուկ դպրոց Հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 31 08.02-Շաբ., ժ. 14:00 Արաբկիրի Հայորդյաց Տուն Համերգ պետական հոգածության ներքո գտնվող երեխաների համար «Հավատամք» պարախմբի բեմել 10.02-Երկ., ժ. 16:30 Տարեցների Նորքի տուն-ինտերնատ Այցելություն տարեցներին 11.02-Երեք., ժ. 18:00 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի «Խոկման» արարողություն 12.03-Չոր., ժ. 14:00 Պրոֆեսոր Յուլյանի անվան արյունաբանական կենտրոն Այցելություն արյան համակարգի հիվանդություններով երեխաներին Համերգային ծրագիր Հասցե՝ ք. Երևան, Զեյթուն թաղամաս, Ներսիսյան 7 13.02-Հինգ., ժ. 19:00 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուն հարակից տարածք Ամփոփիչ համերգ 14.02-Ուրբ., 12:00 «Հայելի» ակումբ Ասուլիս Անցկացված միջոցառումների շարքի ամփոփում և գնահատում

Նմանատիպ նյութեր