Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեծ հանդիսավորությամբ նշվեց Տյառնընդառաջի տոնը կամ Տրնդեզը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջի տոնը կամ Տրնդեզը:
Տոնի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, այնուհետև կատարվում է նախատոնակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամերգության ավարտին հոգևորականներն անդաստանի կարգ կատարեցին՝ օրհնելով երկրի չորս կողմերը խաղաղություն ու բերրիություն խնդրեցին աստծուց:
Այնուհետև եկեղեցուց դուրս բերեցին կրակը և վառեցին Քրիստոսի լույսն ու ջերմությունը խորհրդանշող խարույկը:
Եկեղեցու հարակից տարածքում իրականացվեց Տյառնընդառաջի մեծ տոնախմբություն՝ ազգային երգ ու պար, ավանդական խաղեր ու ծեսեր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի