7693 դիտում
12:48 03-03-2020
Վարչապետը լավ աշխատում է, բոլորդ պետք է պադդերժկա անեք, մենք չենք էլ մտածում այդ ծանրության տակ մտնենք. Ծառուկյան. news.am
Աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները խոշոր գործարարներն են, որոնք գիտեն ինչը ոնց անեն, ինչը որտեղ դնեն, որ ժողովրդի վիճակը լավանա: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է այնպես անել, որ այն անձինք, որոնք իրենց բիզնեսը տվել են հավատարմագրային կառավարման, չհայտնվեն ԱԺ-ում, հայտնում է[url=https://news.am/arm/news/563599.html] News.am[/url]-ը։
[/url]
Ծառուկյանը որպես օրինակ բերեց Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնիին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփին. «Թրամփի օրոք եւ անշարժ գույքի գներն է բարձրացել, եւ գործազրկությունն է վերացել, ժողովրդի աշխատավարձերը բարձրացել է, կյանքի որակը բարելավվել է»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք շահերի բախում չկա, երբ ինքը ունի բիզնեսներ եւ ԱԺ-ում կարող է անցկացնել իրեն ձեռնտու օրենքներ, Ծառուկյանը պատասխանեց. «Այսքան ժամանակ եթե մի որեւէ հարց էլ կա, մենք թույլ չենք տալիս այդ հարցին անդրադառնալ, որովհետեւ դա օգուտ է ժողովրդին, պետությանը, ուրեմնմենք կողմնակից ենք»:
Դիտարկմանը, որ օրինակ ԲՀԿ-ի պատգամավորները բարձրացնում էին կլինկերի ու ցեմենտի ներկման հարցը, որը բխում էր իրեն պատկանող գործարանի շահերից, Ծառուկյանն արձագանքեց. «Իրենք լիարժեք իրական բան են ասել, ոչ թե նրա համար, որ դա անձնական իմն է: Ցեմենտ արտադրող միայն մենք չենք: Հրազդան էլ կա: Վաղը մարդիկ անգործ կմնան, քանի որ հիմա Իրանից ավելի շատ ցեմենտ է ներկրվում, քան արտադրվում է Հայաստանում: Եթե պետությանը, ժողովրդին դա պետք է, ւիրենց ցավն էլ տանեմ: Ես կարող եմ հենց էսօր էլ դուռը դնեմ, փակեմ, դրանում ոչ ոք թող չկասկածի»:
Լրագրողներից մեկն ասաց. «Փաստորեն, դուք լավ վարչապետ կլինեիք», ինչին ԲՀԿ առաջնորդն ասաց. «Վարչապետը կա, լավ աշխատում է, բոլորդ պետք է պադդերժկա անեք: Մենք չենք էլ մտածում այդ ծանրության տակ մտնենք»:
Նմանատիպ նյութեր
1747 դիտում
12:58 03-02-2014
Համբերեք. բոլորդ էլ կլսեք, բոլորդ էլ կտպագրեք. Գագիկ Ծառուկյան. 168.am
3906 դիտում
15:32 01-06-2017
Դե լավ չենք արել էլի, լավ չենք արել ուրեմն: Հետևեք հիմա՝ մաքսիմալ ամեն ինչը կարգավորենք. վարչապետը՝ նախարարին
Այս բաժնից
634 դիտում
23:14 09-05-2024
Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
1147 դիտում
22:41 09-05-2024
Բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. ՀՀ ոստիկանապետ. factor.am