Mercedes-Benz ընկերությունը Մյունխենում պաշտոնապես ներկայացրել է պրեմիում V-class Մինիվենը, որը կփախարինի Viano մոդելը և գերմանական շուկայում կհայտնվի արդեն սույն տարվա մայիսին:
Մարտի սկզբից ըկերությունը կսկսի պատվերներ ընդունել:
Նորույթը նոր դիզայն ձեռք կբերի, իսկ արտաքին տեսքի որոշ բաղադրիչներ մոդելը կստանա C, E և S-Class-ից:
Մինիվենը կթողարկվի երկու տարբերակով` սովորական ( 3;2 մ) և երկարացված (3,43 մ) անվաբազայով, իսկ մեքենայի ընդհանուր երկարությունը կկազմի 4,8 և 5,3մ:
V-Class Մինիվենը հագեցած կլինի բազային 2,1 լ ծավալով V4 տուրբոդիզելային 200 CDI շարժիչով, որը 136 ձիաուժ հզորություն կապահովի:
Նույն շարժիչի 220 CDI մոդիֆիկացիան 163 ձիաուժ կապահովի, իսկ 250 BlueTec-ը` 190:
Մինիվենի արտադրությունը կիրականացվի Իսպանիայում գտնվող Mercedes-Benz-ի գործարանում, ինչի համար ավտոընկերությունը նախապատրաստական փուլում արդեն ծախսել է 190 մլն եվրո:
V-Class Մինիվենի բազային գինը 42 9000 եվրո կկազմի: