Վաղարշապատի ոստիկանության քննչական խումբը բացահայտել է աղմկահարույց հանցագործությունը. հայտնաբերվել է հրազենը
Երեկ` փետրվարի 1-ին,ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խմբերը ձեռնարկելով օպերատիվ հետախուզական տվյալներ Բագրատաշենի անցակետից ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սմբատ Զորավար փողոցի բնակիչ 30-ամյա Արմեն Հարութունյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 31-ին Փարաքարի վարչական շրջանում գործող «Էրուս» գիշերային ակումբում խուլիգանական դրդումներով կրակոցներ արձակելու մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը Ժամը 07:00-ի սահմաններում Մալաթիա բժշկական կենտրոից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգել էին, որ «ձախ ազդրի ներսային և դրսային մակերեսային ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ :
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի և Վաղարշապատի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա Հարություն Զեյթունյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել նշված գիշերային ակումբից: Հիվանդանոցում սակայն վիրավորը ոչ մի տեղեկություններ չի տալիս ոստիկաններին, պատճառաբանելով, որ ոչինչ չի հիշում և ի վիճակի չէ խոսելու:
Նույն օրը կազմվում են օպերատիվ քննչական խմբեր, ինչի արդյունքում էլ Հայաստանից փախնելու պահին հայտնաբերվում է Ա. Հարությունյանը:
Ով Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Կարեն Իսրաելյանի որոշմամբ ձերբակալվում է ու նրա նկատմամբ հարուցվում է քրեական գործ ՀՀ քր օր-ի 113 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ Շամշյանի տեղեկությունների, պատճառը եղել է անիմաստ վիճաբանությունը և Ա. Հարությունյանը խաղատանը հանդիպելով իրեն անծանոթ Հ. Զեյթունյանին սկսել է ծաղրել, թե նրա հագի հագուստը իրեն չի սազում պետք է տա իրեն, ինչն էլ ավարտվել է քաշքշուկով ու կրակոցներով:
Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել և առգրավել էին 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրազենի չկրակված 3 փամփուշտ և 1 կրակված գնդակ:
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք «ՏՕԶ» տիպի թմբուկավոր ատրճանակը: