Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է իր նոր՝ «Same girl» տեսահոլովակը. տեսանյութ
44-ամյա երգչուհին ներկայացրել է իր նոր՝ «Same girl» (Նույն աղջիկն եմ) երգի տեսահոլովակը: Երգչուհին խոստովանել է, որ երգը գրվել է բացառապես իր երկրպագուների համար:
Տեսահոլովակի ռեժիսորներն են Սթիվեն Հոմիլիոնը և Դեննիս Լեոպոլդը: Այն նկարահանվել է Նյու Յորքի Բրոնքս շրջանում, որը երգչուհու սիրելի վայրերից է:
Ջ. Լոպեսը խոստովանել է, որ տեսահոլովակն իր կարիերայի ամենախելահեղ արարքն է: