211652_close_icon
views-count1169 դիտում article-date 15:16 01-02-2014

Պելեգրինին` «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»-ի խաղի մասին

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարևորել է փետրվարի 4-ին Պրեմիեր Լիգայի շրջանակում «Չելսի»-ի հետ կայանալիք հանդիպումը: « Այս խաղը չափազանց կարևոր է երկու թիմերի համար: «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն ընթացիկ մրցաշրջանում շատ հաջող են հանդես գալիս: Եվ եթե այդ թիմերը մի քանի միավոր են կորցրել, ապա դա չի նշանակում, որ նրանք թուլացել են: Ինչ էլ, որ պատահի առաջիկա խաղում, միևնույնն է մրցաշրջանը դեռ ավարտված չէ: Պետք է պայքարել 42 միավորի համար: Ներկայումս մենք չենք մտածում տիտղոսի մասին: Ես չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթի»-ն աշխարհի լավագույն ակումբն է, բայց եթե մենք շարունակենք նման խաղ ցուցադրել, ինչպես «Տոտենհեմ»-ի հետ խաղում, ապա մեզ կարելի կլինի անվանել լավ թիմ»,-ասել է Պելեգրինին:

Նմանատիպ նյութեր