3144 դիտում
15:05 01-02-2014
Պատերազմում թրծված. ռուսական lenta.ru-ի անդրադարձը Հայոց բանակին և ԼՂՀ անկախությանը. ֆոտոշարք
Ռուսական Lenta.ru-ն անդրադարձել է հունվարի 22-ին Հայող բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին.
Հայաստանում սեփական բանակի ստեղծման հիմքը դրվեց ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին: Այն ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտութւյան ֆոնի վրա զինված կամավորական ջոկատներ կազմվեցին:
1991 թվականին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայերը բնակչության մեծամասնություն էին կազմում, պաշտպանական հանձնաժողովներ ստեղծվեցին: Ավելի ուշ ձևավորվեց Պաշտպանության նախարարություն և սկսվեց զինված ուժերի ստեղծման գործընթացը (նույնը զուգահեռաբար տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղում): Հայաստանը, ինչպես և ԽՍՀՄ նախկին պետությունները, ստացավ իր տարածքում մնացած խորհրդայի բանակի գույքը:
Հայկական և ղարաբաղյան զինվորների համար լուրջ փորձություն էր 1990-ականների սկսզբին Լեռնային Ղարաբաղի համար սկսված պատերազմը: Նրանց հաջողվեց հաղթահարել ադրբեջանական զորքերի դիմադրությունը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե-ֆակտո պահպանեց իր անկախությունը:
Ներկայումս հայկական բանակն ունի գրեթե 50,000 զինվոր: Հունվարի 28-ին նա նշեց իր կազմավորման 22-րդ հոբելյանը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Այն, որ հայկական բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ և կազմակերպված բանակն է, արդեն անհերքելի իրականություն է և մեր ազգի նշանակալի ձեռքբերումներից մեկը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
11:38 24-04-2015
Lenta.ru. 100 տարվա լռություն. Հայոց ցեղասպանության վկաները՝ կյանքի ամենադաժան էջերի մասին
1406 դիտում
09:51 02-09-2014
ԼՂՀ անկախությանը հասցված ամենամեծ հարվածներից մեկը ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելն էր. «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)