«Բարսելոնա»-«Գուանչժոու». Մեսին հանդիպումը բաց կթողնի երիկամի ցավերի պատճառով
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին չիւ մասնակցի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ հանդիպմանը՝ չինական «Գուանչժոու Էվերգրանդ» թիմի դեմ:
28-ամյա արգենտինացուն առավոտից անհանգստացրել են երիկամային ցավերը, որոնք հիմնականում կապված են լինում երիկամներում քարերի հետ: Այժմ Մեսին բուժզննում է անցնելու:
Նշենք, որ «Գուանչժոուի» հետ հանդիպումը բաց կթողնի նաև Նեյմարը, որը դեռ չի ապաքինվել ոտքի վնասվածքից:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:30-ին: