«Մալագա»-«Բարսելոնա». Նեյմարը բաց կթողնի հանդիպումը
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմար բաց կթողնի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպումը` «Մալագայի» հետ:
Նեյմարը ազդրի վնասվածք է ստացել: Իսկ ահա Լիոնել Մեսին Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում (2:1) թեթև վնասվածք էր ստացել, սակայն արդեն ապաքինվել և թիմի հայտացուցակում է ընդգրկված:
Նշենք, որ «Մալագա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 23-ին: