211652_close_icon

ՀՀ ԱԳՆ-ը հաստատել է, որ ադրբեջանցի ընտանիքը Հայաստանում ապաստան է խնդրել

views-count2580 դիտում article-date 17:28 31-01-2014
ՀՀ ԱԳՆ-ը Facebook-ի իր էջում հաստատել է, որ Հայաստանում ապաստան տրամադրելու խնդրանքով ՀՀ իշխանություններին է դիմել ադրբեջանցի մի ընտանիք: «Հաստատում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան գերատեսչությունների կողմից»,-նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Բագրատաշենի սահմանային անցակետում նշված ընտանիքը (հայրը, մայրը և նրանց 3 երեխաները) Հայաստանում ապաստան էին խնդրել:

Նմանատիպ նյութեր