Պաշտոնից հեռացված ադրբեջանցի հյուպատոսը հրաժարվել է վերադառնալ հայրենիք և քաղաքական ապաստան է խնդրել Նիդերլանդներից
Նիդերլանդներում Ադրբեջանի հյուպատոս Նահիդ Ջաֆարովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան, հայտնում է հaqqin.az պորտալը՝ հղում անելով իրազեկ դիվանագիտական աղբյուրին:
Ըստ նրա՝ Ջաֆարովը քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է Նիդերլանդների իշխանություններին:
Նա հանդիսանում է ադրբեջանցի մեկ այլ բարձրաստիճան դինավագետի՝ Արիֆ Մամեդովի մտերիմ ընկերը, ով նույնպես լիազորությունների կասեցումից հետո հրաժարվել էր վերադառնալ Բաքու և քաղաքական ապաստան էր խնդրել այլ երկրից: