211652_close_icon
views-count2434 դիտում article-date 17:07 31-01-2014

Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակմանը հաշված ժամեր են մնացել

[color=#CC0000]ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԸ ՓԱԿՎԱԾ Է[/color] 23:36. Պաշտոնական. Մոսկվայի «Սպարտակ»-ի շվեդ կիսապաշտպան Կիմ Չելստրյոմը մինչև մրցաշրջանի ավարտ վարձակալական հիմունքներով հանդես կգա Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: 21:21. Պաշտոնական. «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսի գործակալը հերքել է բոլոր այն խոսակցությունները, ըստ որոնց Գերմանիայի հավաքականի խաղացողը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Տոնի Կրոսը մնում է «Բավարիա»-ում: 21:00. Պաշտոնական.«Լևանտե»-ն հայտարարել է կիսապաշտպան Մոմո Սիսսոկոյի հետ կարճաժամկետ պայամանագիր ստորագերլու մասին: Սիոսոկոն ՊՍԺ-ից հեռանալուց հետո գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակով: Պաշտոնական. Հունաստանի հավաքականի և «Օլիմպիակոս»-ի հարձակման գծի առաջատար Կոստանինոս Միտրողլուն ներկայացվել է, որպես «Ֆուլհեմ»-ի խաղացող: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: 21:38. Պաշտոնական. «Սպարտակ»-ի պաշտպան Խուան Մանուել Ինսուրալդեն վարձավճարով հանդես կգա հունական ՊԱՕԿ-ի կազմում: 20:00. «Նապոլի»-ն բաժանվեց իր փորձառու ավագ Պաոլո Կանավարոյից: Իտալացի պաշտպանը իր մրցելույթները կշարունակի Ա Սերիայի նորեկ «Սասսուոլո»-ի կազմում, հայտնում են իտալական լրատվամիջոցները: [img]http://i.eurosport.ru/2014/01/31/1175594-23902885-640-360.jpg[/img] 19:35. Պաշտոնական. «Ռուբին»-ի վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը դարձավ «Զենիթ»-ի խաղացող: Քիչ առաջ տեղի է ունեցել Ֆուտբոլիստի ներկայացման արարողությունը: 19:14. Պաշտոնական. Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Լյուդովիկ Օբրանյակը «Բորդո»-ից տեղափոխվեց Բրեմենի «Վերդեր»: 29-ամյա խաղացողը բրեմենյան ակումբի հետ 2,5 տարվա պայմանագիր է ստորագրել: [url=https://shamshyan.com/hy/article/140131163659/]19:02 «Յուվենտուս»-ը պաշտոնապես հաստատեց Պաբլո Օսվալդոյի տեղափոխությունը[/url] 18:55 Պաշտոնական. պարագվայցի հանրահայտ հարձակվող Նելսոն Վալդեսը պայմանագիր է կնքել հունական «Օլիմպիակոս»-ի հետ: 18:50 Իսպանական AS-ը պնդում է, որ «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Դիեգոն մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով հանդես կգա Մադրիդի «Ատլետիկո»-ում: 18:15. Պաշտոնական. «Մանեչսթեր Յունայթեդ»-ի խաղացողներ Ուիլֆրիդ Զահան և Ֆաբիոն հանդես կգան «Կարդիֆ»-ում: 17:33. Անգլիացի ֆուտբոլասերները չեն հավատում Դեվիդ Մոյեսի այն հայտարարությանը, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար տրանսֆերային պատուհանը փակված է: Բուքմեյքերական ընկերություններում մեծ քանակությամբ խաղադրույքներ են ընդունվում, որ «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: 17:15. Պաշտոնական. «Սենտ-Էտիեն»-ի պաշտպան Կուրտ Զուման 5 տարվա պայամանագիր է կնքել «Չելսի»-ի հետ: 17:05. Ուկրաինայի հավաքականի և «Դնեպր»-ի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան բուժզննում կանցնի իր հայրենիքում և տեղում պայմանագիր կստորագրի «Լիվերպուլ»-ի հետ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները: 16:42 Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ Կիմ Չելստրյոմը ժամանել է Լոնդոն, որպեսզի պայմանագիր ստորագրի «Արսենալ»-ի հետ: 16:40. «Արսենալ»-ի խաղացող Էմանուել Ֆրիմպոնգը մինչև մրցաջրջանի ավարտ վարձակալական հիմունքնեչով հանդես կգա «Բարնսլի»-ում: [img]http://i.eurosport.ru/2014/01/31/1175532-23887303-640-360.jpg[/img] 16:38 «Վոլֆսբուրգ»-ի բրազիլացի կիսպաշտպան Դիեգոն մեկ ոտքով արդեն «Ատլետիկո»-ում է: TuttoMercatoWeb-ն հայտնում է, որ բրազիլացին արդեն ժամանել է Մադրիդ, որտեղ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կստորագրի իսպանական ակումբի հետ: Հիշեցնենք, որ Դիեգոն 2012 թվականի ընթացքում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Ատլետիկո»-ի կազմում: 16:21 «Հոֆենհայմ»-ի եզրային պաշտպան Անդրեաս Բեկը կարող է հայտնվել «Զենիթ»-ում: գերմանացի խաղացողի պայամանագիրը Զինսհայմը ներակայացնող ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այդ պատճառով Ռուսական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կարող է վճարել ոչ այդքան մեծ գումար: 16:20 Իտալական Corriere dello Sport-ը հայտնում է, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ռանոկիան և գուարինը կհեռանան «Ինտեր»-ից: Ֆուտբոլիստները իրենց կարիերան կարող են շարունակել «Գալաթասարայ»-ում կամ «Զենիթ»-ում: [img]http://i.dailymail.co.uk/i/pix/2014/01/31/1391171055254_lc_galleryImage_I_hope_you_re_well_Pictur.JPG[/img] 16:14. Պաշտոնական. «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուիս Հոլտբիի գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստը իր կարիերան վարձակալական հիմ ունքներով կշարունակի «Ֆուլհեմ»-ի կազմում: Լոնդոնյան ակումբի հետ պայամանագիրը ավարտվելուց հետո գործակալն ու ֆուտբոլիստը կփորձեն տարբերակներ գտնել Գերմանիայում: 16:12. Վենգերը մտադիր է թիմի հարձակման գիծը ուժեղացնել Գերմանիայի հավաքականի և «Լացիո» 35-ամյա հարձակվող Միրոսլավ Կլոզեով: «Արսենալ»-ը վետերան խաղացողին ձեռք բերելու համար առաջարկ է արել «Լացիո»-ին:

Նմանատիպ նյութեր