211652_close_icon
views-count2407 դիտում article-date 12:15 06-05-2014

«Եվրատեսիլ-2014» մրցույթի մեկնարկին հաշված ժամեր են մնացել

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ առաջին համարի ներքո ելույթ կունենա մեր մասնակիցը՝ Արամ MP3-ն՝ «[url=https://www.youtube.com/watch?v=ChkJpnOgIwQ]Not Alone[/url]» երգով: Առաջին կիսաեզրափակիչում պայքարելու են 16 երկրների՝ Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները: Հայաստանյան հեռուստադիտողները շոուին կարող են հետևել Հայաստանի ժամանակով ժամը 21:50-ից, իսկ 23:00-ին կտրվի մրցույթի մեկնարկը: Հաղթող երգը որոշվելու է հեռուստադիտողների և ժյուրիի՝ 50%/50% քվեարկության արդյունքում: Քվեարկությունը կարող եք կատարել տվյալ մասնակցի ելույթից անմիջապես հետո՝ 15 րոպեի ընթացքում: Մրցույթին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր