Յանուկովիչը հանդիպելու է ընդդիմադիր առաջնորդների հետ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր հանդիպում է անցկացնելու ընդդիմադիր առաջնորդների հետ։ Այս մասին գրում է Bild գերմանական պարբերականը՝ հղում անելով «ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի հայտարարությանը։
«Նախագահն այսօր նոր հանդիպում է անցկացնելու ընդդիմության հետ, և մենք պատրաստ ենք դրան»,֊ Կլիչկոյի խոսքերը մեջբերում է պարբերականը։
Նա ասել է, որ մտադիր է հասնել երկրում բռնությունների դադարեցմանը։ Նրա խոսքերի համաձայն, բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է զինադադար հայտարարել։