Նոր Nissan Almera. առաջին լուսանկարները
                        Nissan-ը Թաիլանդում ներկայացրել է նորացված Nissan Almera սեդանը, որն այլ երկրների շուկաներում հայտնի է նաև ինչպես Tiida, Versa և Sunny:
15 դյույմանոց անվասկավառակներով չորս դռնանի ավտոմեքենան ավելի նորաձև արտաքին,  ինչպես նաև  նեքին նորացված դիզայն է ձեռք բերել: 
Թաիլանդում Nissan Almera-ի արժեքը կսկսվի 13 000 դոլարից:
Տեխնիկական ցուցանիշները փոփոխության չեն ենթարկվել:
Almera-ն հագեցած է 1,2 լ ծավալով V3 շարժիչով, որը 79 ձիաուժ հզորություն կապահովի:
Ներկայացնում ենք լուսանկարները:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

