Ճապոնական Nissan ընկերությունը Դետրոյթի ավտոշոուի շրջանակներում ներկայացրել է նոր սերնդի Maxima սպորտային սեդանը:
Նոր մոդելը հիմնված է Friend-Me հեչբեքի և Resonance ամենագնացի հարթակի վրա:
Նոր Nissan Maxima-ն նախորդից ավելի մեծ է բոլոր ցուցանիշներով` բացի բարձրությունից: Նոր դիզայնի շնորհիվ, նա է’լ ավելի ցածր է թվում:
Բումերանգի տեսքով լուսարձակներով սեդանը նոր ռադիատորային ցանց է ձեռք բերել, ինչպես նաև 21-դյույմանոց շքեղ անվասկավառակներ:
3,5լ ծավալով V6 շարժիչը 300 ձիաուժ հզորություն է ապահովում:
Ներկայացնում ենք լուսանկարները: