Նոր Volkswagen Polo 2014. առաջին լուսանկարները
                        Volkswagen ընկերությունը պաշտոնապես  հրապարակել է Volkswagen Polo հեչբեքի առաջին լուսանկարները:
Վեցերորդ սերնդի` Եվրոպայում ամենասիրված մոդելը, ներկայացվել է դեռևս 2009 թ-ին` Ժնևի ավտոշոուի շրջանակներում և մինչ այսօր արտադրվել  առանց որևէ փոփոխությունների:
Նոր մոդելի դիզայնն ավելի վառ է ագրեսիվ  և սպորտային:
Մեքենան 15 և 1 7 դյույմանոց անվասկավառակներով կառաջարկվի, ինչպես նաև 15 տարբեր գունային գամաներով:
Նոր մոդլեը կթողարկվի 1,4 և 1,2 լ ծավալով ` 6 բենզինի (60, 75, 90, 109, 150, 192 ձիաուժ հզորությամբ) և 3 դիզելային ( 75, 90 և 105 ձիաուժ հզորությամբ)  տարբերակներով: 
100 կմ ճանապարհին նոր մոդելը կծախսի, ըստ մոդիֆիկացիայի, 3,1-4,2 լ վառելիք:
Եվրոպայում Volkswagen Polo 2014-ը  վաճառքի կհանվի այս տարվա  ամռանը:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

