211652_close_icon
views-count8633 դիտում article-date 10:34 31-01-2014

Շղթայական ավտովթար Երևանում. պատկան մարմինները «ուղտի ականջում» քնած են

Այսօր՝ հունվարի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհի կամրջի տակ ճանապարհի մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շղթայական ավտովթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է, իսկ վարորդները «բարի» խոսքերով էին հիշում պատկան մարմիններին, և եթե նշված անձինք ճանապարհը սառույցից մաքրեին ու մշակման աշխատանքներ կատարեին, ապա չէին արժանանա ոչ միայն վթարված ավտոմեքենաների վարորդների, այլ նաև այդ պահին այնտեղով անցնող քաղաքացիների ու այլ վարորդների «քաղցր» խոսքերին: Նշված հատվածում ՃՈ աշխատակիցների կողմից երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի ժամանեն տարածքը սպասարկող «մեծն» չինովնիկները՝ աղալցման ու ավազալցման համար, սակայն մինչ նրանք կժամանեն, արևն արդեն իր գորրծն արեց՝ հալեցնելով սառույցը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր