Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մեկնաբանել է իր գոլը, որը «Սպարտակ»-ի կիսապաշտպանը խփել էր[url=https://shamshyan.com/hy/article/140130204106/] «Բունյոդկոր»-ի հետ ընկերական խաղում:[/url]
« Ես նկատեցի, որ դարպասապահը տեղաշարժվել էր դեպի մոտակա դարպասաձողը և մնում էր միայն կատարել: Գոլը իսկապես հիանալի ստացվեց: Մենք շատ վստահ ենք աշխատում հավաքի ժամանակ: Հաճելի է, որ հաղթեցինք այսօր, բայց այս փուլում գլխավորը լավ մարզավիճակ հավաքելն է: Յուրաքանչյուրս այսօր խաղացինք 45 րոպե: Անձամբ ես արդեն պարաստ եմ մասնակցել ամբողջ հանդիպմանը»,- Օզբիլիսի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը: