Շվեյցարական Ցյուրիխում երեկ կայացել է դասական շախմատի 1-ին տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2812) սպիտակ խաղաքարերով մրցել է Վիշվանաթան Անանդի (2773) հետ և կարողացել է առավելության հասնել հնդիկ գրոսմասյտերի նկատմամբ:
Նշենք, որ «Zurich Chess Challenge» գերմրցաշարում հանդես են գալիս նաև Մագնուս Կարլսենը (2872), Հիկարու Նակամուրան (2789), Ֆաբիանո Կարուանան (2782) և Բորիս Գելֆանդը (2777):