211652_close_icon
views-count3102 դիտում article-date 16:17 30-01-2014

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի նախկին դպրոցի բակում 10-նյակ աշակերտների դիակներ են հայտնաբերվել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մարիանա քաղաքի դժվար դաստիարակվող երեխաների դպրոցում առանց անվան գերեզմանոցներն արտաշիրման ժամանակ գիտնականները հայտնաբերել են 55 մարմնի մնացորդներ: Տարիներ շարունակ համարվել է, որ գերեզմանոցում երկու անգամ ավելի քիչ թվով երեխա է թաղված: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: 1900-2011 թթ. գործած Արթուր Դոզյերի անվան դպրոցի ուսուցիչներին երկար տարիներ մեղադրել են աշակետների հետ դաժան վերվելու մեջ: Զոհվածների բարեկամները և շատ նախկին աշակերտներ ընդգծում են, որ նրանք առեղծվածային հանգամանքներում են մահացել: Չնայած դաշնային և տեղական իշխանությունների ճնշմանը՝ դպրոցի աշխատակիցները մշտապես հերքել են բռնանալու փաստը: Այս տարի դիակների արտաշիրման ընթացքում փորձագետները հայտնաբերել են հազարավոր ոսկրեր և ատամներ: Այժմ նրանց ինքնությունը հաստատելու և նախկին աշակերտների հարազատներին գտնելու համար նրանք պետք է ԴՆԹ անալիզներ անցկացնեն:

Նմանատիպ նյութեր