211652_close_icon
views-count2512 դիտում article-date 11:42 30-01-2014

Օջալանը նամակով դիմել է հայ ժողովրդին

Քրդերի առաջնորդ, «Քուրդիստանի բանվորական» կուսակցության հիմնադիր Իմրալի կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել հայ ժողովրդին, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1401]Ermenihaber.am[/url]-ը: Օջալանն իր նամակում նշել է, որ հայերի նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չի ունեցել, իսկ 1915 թվականին հայ ժողովրդի հանդեպ սարսափելի ցեղասպանություն է իրագործվել: Նա հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ոտքի կանգնելը համարել է հրաշք: «Մենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլև հատկապես հայերի, ինչպես նաև այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, և դավանանքների ազատության համար ենք պայքարում: Չնայած ծանր պայմաններին՝ փորձում եմ շարունակել խաղաղության հասնելու ուղիների փնտրտուքը, որը ոչ մի ազգի դեմ ուղղված չէ և վնաս չի հասցնի»: Օջալանը հայերին խորհուրդ է տվել իրենց պայքարը շարունակել՝ հեռու մնալով միջազգային ուժերի և լոբբիների գաղտնի նպատակներից, որոնք ուղղված են հակամարտություն հրահրելու: Հիշեցնենք, որ Օջալանը հայտնել էր, որ հայ ժողովրդին նամակով դիմելու էր Հրանտ Դինքի մահվան օրը՝ հունվարի 19-ին, սակայն Արդարադատության նախարարությունը նամակը Իմրալըի հանձնաժողովին է հանձնել միայն երեկ: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1401]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր