211652_close_icon
views-count13513 դիտում article-date 09:58 30-01-2014

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են BMW-ը և Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին՝ Մեծավան գյուղի սկզբնամասում, բախվել են Մեծավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիշա Մխոյանի վարած BMW մակնիշի 31 ՏԼ 670 համարանիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Ահարոն Սուքիասյանի վարած Opel Vectra մակնիշի մակնիշի 28 ՏՏ 269 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տաշիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել Opel-ի վարորդ Ա. Սուքիասյանը և BMW- ի ուղևորներ, Մեծավան գյուղի բնակիչներ, 50-ամյա Ռուզաննա Դիլբարյանը, 27-ամյա Արայիկ Դիլբարյանը և 20-ամյա Վարսենիկ Անախասյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոցում Opel-ի վարորդը մահացել է: Վարորդին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների օգնությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում աշխատոմ են ոստիկանության Տաշիրի բաժնի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Տաշիրի քննչական բաժանմունքի քննիչները: Քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր