211652_close_icon
views-count3266 դիտում article-date 21:07 13-07-2018

Արցախի պետնախարարը ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին ընդունել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին և ՀՀ Սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանին: Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը քննարկման գործնական հարցերից առանձնացրել է ՀՀ-ում սկսված կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումները՝ նշելով, որ դրանք պահանջված են նաև Արցախում: Այդ համատեքստում Գ. Մարտիրոսյանը իր գոհունակությունն է հայտնել օրեր առաջ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպումից և ընդգծել, որ պայմանավորվել են սկզբունքային առումով ընդհանուր քաղաքականությունը իրականացնել փոխհամաձայնեցված եղանակով: «Գործող կենսաթոշակային համակարգը, որը կառուցվել է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա, լուրջ բարեփոխումների կարիք ունի: Համոզված եմ՝ ձեր այցը նոր թափ կհաղորդի գործընթացի կազմակերպմանը, և այդ ուղղությամբ մեր կողմից նախատեսվող քայլերը չեն ուշանա»,- ասել է Գ. Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ս. Սաիյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ արցախցի, իրենց գործընկերների հետ այդ ուղղությամբ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր