Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին կրկին ազդրի վնասվածք է ստացել և շարքից դուրս է մնացել 4-6 շաբաթով: Ուելսցի կիսապաշտպանը վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Սաութհեմփթոն»-ի հետ կայացած խաղի ժամանակ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նույն վնասվածքի պատճառով նախկինում շարքից դուրս էր մնացել 5 շաբաթով: