211652_close_icon
views-count4282 դիտում article-date 12:15 29-01-2014

Ոստիկանությունը պարզել է երեկ Երևանում վրաերթի ենթարկվածների ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 28-ին, Երևանում վրաերթ կատարած վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Գևորգ Բարխուդարյանը, վարելով Ford մակնիշի 24 ՏՕ 016 համարանիշի ավտոմեքենան, Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 77-ամյա Նինա Երեմյանին և 40-ամյա Վահագն Գրիգորյանին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վարորդը փախուստի չէր դիմել, քաղաքացիների օգնությամբ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել էր Արմենիա բժշկական կենտրոն: Հետիոտները փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ՃՏՀ քննության բաժնի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր