Բարակ Օբաման աջակցել է Ուկրաինայի ժողովրդին
                        ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման հայտարարել  է, որ ուկրաինացիներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց պետության ապագան: Այս մասին հայտնում է BBC-ն:
 Օբաման Կոնգրեսի զեկույցում ընդգծել է , որ յուրաքանչյուր ժողովուրդ ազատ, խաղաղ ճանապարհով իր հայացքներն արտահայտելու իրավունք ունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է Յանուկովիչին ընդդիմության հետ բանակցություններում փոխզիջումների գնալ:
Սպիտակ տունը շեշտել է, որ Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգել Վաշինգտոն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

