211652_close_icon
views-count7311 դիտում article-date 22:27 28-01-2014

Ford Transit-ի վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Այսօր` հունվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Ford Transit մակնշի 24 ՏՕ 016 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների օգնությամբ, կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած շտապօգնության բրգադը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, հետիոտները անցելիս են եղել հետիոտնի համար նախատեսված թույլատրելի հատվածով: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը. ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր