Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համագործակցելու ՆԱՏՕ-ի հետ Սոչիի Օլիմպիադայի անվտանգություն ապահովելու հարցում:
«Սոչիի օլիմպիադայի անվատանգությունն ապահովելու համար ՆԱՏՕ-ն չի մասնակցում», — նրա խոսքերը փոխանցում է РИА «Новости»-ն:
Նախարարը հայտարարել է, նաև, որ մի շարք երկրներ ունեն իրենց ներկայացուցիչները այն շտաբում, որն զբաղվելու է խաղերի ժամանակ անվտանգության հարցերով: Նրանց մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն առաջարկել էր ռազմական նավ, որպես օգնություն: