Հնդկաստանում տղամարդու գողացած պայուսակում երեխա է եղել
Հնդկաստանում` Մումբայի բնակիչ 20-ամյա Կիշոր Կեիլին, ով գնացքում իրեր է վաճառել, գողացել է անուշադրության մատնված մի պայուսակ:
Այն հույսով, որ նրա մեջ գումար կլինի, պայուսակը վերցնում է և գնացքից իջնում է: Սակայն երբ կայարանում բացում է պայուսակը, այնտեղ հայտնաբերում է փոքրիկ երեխայի:
Կիշորը անակնկալի եկած ցանկանում է այն թողնել այդտեղ և փաղչել, ինչը կանխվում է տոմսավաճառների կողմից:
Ոստիկանները պարզել են, որ պայուսակում գտնվում է 15 օրեկան երեխա: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ :