211652_close_icon
views-count72345 դիտում article-date 12:33 10-11-2017

Երևանի Կենտրոն վարչական շրջանում կոտրել են Տարոն Մարգարյանի Nissan Skyline-ը և այնտեղից գողացել պայուսակն ու տան բանալիները, պայուսակում եղել է գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ նոյեմբերի 9-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ՝ 26-ամյա Տարոն Մարգարյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նույն օրը, ժամը 20։00-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի բակում կոտրել են իրեն պատկանող ու կայանված վիճակում գտնվող Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայի ապակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Մարգարյանը հայտնել է, որ ավտոմեքեայի սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է գումար, ինչպես նաև տան բանալիները։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Մարգարյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր