Կանադայում 40 մեքենա միմյանց են բախվել. կան տուժածներ. տեսանյութ
Կանադական Սանտ Ադել քաղաքի մոտակայքի ավտոմայրուղիներից մեկում 40 ավտոմեքենա միաժամանակ իրար են բախվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ըստ ճանապարհային ոստիկանի տվյալների, 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Նրանցից 7 վիճակը ծանր է գնահատվում:
Փրկարարական աշխատանքների ընթացքում հրշեջները ստիպված են եղել հատուկ տեխնիկա կիրառել:
Երթևեկությունը մի քանի ժամով երկկողմանի դադարեցվել է: