Ադրբեջանին անհանգստացրել է եզդիների հայտարարությունը՝ կապված Արցախի համար պայքարելու հետ. տեսանյութ
Ադրբեջանը խորը մտահոգություն է հայտնել՝ կապված «Սինջար» Եզդիների ազգային միության տարածած հայտարարության մեջ, որը նվիրված է Հայաստանի բանակի օրվան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Այս օրը, հիրավի, տոն է Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, քանի որ հայկական բանակը ապահովում է մեր բոլորի ապահովությունը: Բանակ ստեղծելու համար մեր եղբայրները և քույրերը չեն խնայել իրենց կյանքը և արել են ամեն ինչ, որպեսզի մենք ապրենք ապահով սահմաններում: Բանակի ստեղծման մեջ նաև իրենց ավանդը ունեցել են նաև եզդիները՝ Հայաստանի քաղաքացիները: Նրանցից մեկը մարտիկ ազատարար՝ Սուրիկ Արաբն է, ով անցել է փառավոր մարտական ճանապարհ: Մենք պայքարել ենք միասին և հիմա նույնպես հսկում ենք սահմանները միասին»,-ասվում է հայտարարության մեջ»: