Սիրիայում հերթական ադրբեջանցի գրոհայինն է սպանվել
Սիրիայում Ասադի զորքերի դեմ կռվող ևս մեկ ադրբեջանցի է սպանվել: Մոջահեդները համացանցում տեղադրել են նրա լուսանկարը և ներքևում գրառել. «Ազերի շահիդին սպանել են սիրիական կառավարության կողմնակիցները»:
Սպանվածը ներկայացված է որպես Օրհան Ռահիմուլլահ: Նրա իսկական անունը չի նշվում:
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլը գրեթե ամեն օր հայտնում է Սիրիայում ադրբեջանցի զինյալների սպանության մասին: Չշտված տվյալների համաձայն Սիրիայում ավելի քան 500 ադրբեջանցի է կռվում, որից շուրջ 100-ն արդեն սպանվել են: