Իտալիայում գողացել են Հովհաննես Պողոս II-ի արյան սրվակը
                        Իտալիայի Լ’Ակուիլա քաղաքի Սբ. Պիետրո դել Յենկա եկեղեցուց անհայտ անձինք գողացել են հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս II-ի արյան սրվակը:
 
Բացի այդ նրանք հափշտակել են խաչելությունը:
Հանցագործների որոնման համար մասնակցում են մոտ 50 կարաբիներ: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Նշենք, որ ողջ աշխարհում կա հանգուցյալ պապի արյան սրվակի 3 նմուշ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

