Կիևի Գրուշևսկի փողոցում բախումների ընթացքում զոհված Սերգեյ Նիգոյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել կիրակի օրը: Այս մասին հայտնում է ուկրաինական ԶԼՄ-ները:
Բերեզնովատկա գյուղում, որտեղ նա ծնվել և մեծացել է,նրա մահվան լուրը ցնցել է բոլորին:
Ըստ ականատեսների խոսքերի, նրա դիակը տեսնելիս մոր առաջին խոսքերն եղել են. ««Մայդան»-ը պետք է դիմադրի, իմ տղան զոհվել է հանուն Ուկրաինայի»:
Նրա հուղարկավորությանը հարգանքի տուրք են մատուցել Դնեպրոպետրովսկի շրջանի հայ համայնքի բազմաթիվ անդամներ: