211652_close_icon
views-count904 դիտում article-date 15:28 27-01-2014

«Բավարիա»-ն մտադիր է պաշտպանել իր բոլոր տիտղոսները. Շվայնշտայգեր

«Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ ինքը և իր խաղընկերները մտադիր են կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունները: Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն նախորդ տարվա ընթացքում նվաճեց 5 տիտղոս` Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն: « Մենք ձգտելու ենք պաշտպանել մեր նվաճաց բոլոր տիտղոսները: Դրա համար մենք հիանալի նախադրյալներ ունենք: Կան ևս 4-5 ակումբներ, որոնք նույնպես Չեմպիոնների լիգան հաղթելու խնդիր են դրել:Եթե մեր խաղացողները լավ մարզավիճակում լինին, ապա «Բավարիա»-ն շատ բանի է ընդունակ»,-ասել է Շվայնշտայգերը:

Նմանատիպ նյութեր