211652_close_icon
views-count2337 դիտում article-date 19:33 21-01-2015

Տրապատտոնին համոզված է, որ «Բավարիա»-ն կրկին կարող է նվաճել բոլոր տիտղոսները

«Բավարիա»-ի նախկին իտալացի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատտոնին կարծում է, որ մյունխենյան գրանդը ի զորու է կրկին անգամ հաղթել բոլոր մրցաշարերում: ««Բավարիա»-ն կրկին կարողէ հաղթել բոլոր մրցաշարերում: Գվարդիոլան արտակարգ մարզիչ է, իսկ նրա գլխավորած թիմը բալանսավորված կազմ ունի, որը օժտված է մեծ խաղային ներուժով»,- Տրապատտոնիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Ինչպես հայտնի է, իտալացին «Բավարիա»-ն մարզել է 1994-95 և 1996-98 թվականերին: Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն 2012/13 մրցաշրջանում կարողացավ հաղթել Չեմպիոնների լիգայի, Բունդեսլիգայի, Գերմանիայի գավաթի խաղարկություններում, ինչպես նաև նվաճել Եվրոպայի սուպերգավաթը, աշխարհի ակումբային առաջնության գավաթը:

Նմանատիպ նյութեր