Անհայտ անձինք Ուկրաինային սպառնում են ատոմային էներգետիկայի տարածքների պայթեցմամբ
Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ անհայտ անձինք սպառնում են պայթեցնել հիդրոէլեկտրակայանի և ատոմային էներգետիկայի տարածքները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:
Ըստ ազգային անվտանգության գերատեսչության, ազգային և պաշտպանական կարևորություն նշանակություն ունեցեղ տարածքները վնասելու, ներխուժելու, ոչնչացնելու համար, ըստ օրենքի, մեղավորներին մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում:
«Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ազգային էներգետիկ համակարգի շուրջ, բացասաբար են ազդում մեր պետության անվտանգության վրա և քաղաքացու կյանքի և առողջության համար վտանգ են ներկայացնում»,- ընդգծել է գերատեսչությունը: