Մովսիսյանը ընդհանուր խմբից առանձին է մարզվում
Մոսկվայի «Սպարտակ»-ի շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Աբու-Դաբիում:
Կիրակի առավոտյան կայացել է թիմի մարզումը, որին մասնակցել են բոլոր խաղացողները: Սակայն Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և մի քանի խաղացողներ մարզվել են ընդհանուր խմբից առանձին: Հիշեցնենք, որ հայ խաղացողը ծնկի վիրահատությունից հետո մոտ է շարք վերադառնալուն: