Մովսիսյանը մարզվում է առանց սահմանափակումների
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկի վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է լիարժեք մարզումների, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Հայ ռմբարկուն այսօր մասնակցել է «Սպարտակ»-ի երկու մարզումներին: Նշենք, որ մոսկովյան ակումբը իր ձմեռային երկրորդ հավաքը անակցանում է Պորտուգալիայում: