Պարզվում է, որ մեդուզաների Turritoрsisnutricula տեսակը միակ կենդանին է Երկիր մոլորակի վրա, որը հավերժ է ապրում:
Նման եզրակացության են եկել գիտնականները կատարած հետազոտութւունների արդյունքում՝ փորձելով պարզել, թե ինչի շնորհիվ է, որ այդ փոքրիկ կենդանին չի ծերանում: Գիտնականները պնդում են, որ այս մեդուզաների՝ հավերժ ապրելու գաղտնիքը թաքնված է տրանսդիֆերենցիալ գործընթացի մեջ, որի ժամանակ մի տեսակի հյուսվածքը հեշտորեն փոխարինվում է մեկ այլ հյուսվածքով:
Միևնույն ժամանակ այս մեդուզաները կարող են մշտապես վերագենետիկավորել իրենց մարմինը : Ներկա պահին գենետիկները մանրամասն ուսումնասիրում են այս կենդանիներին՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչպես են նրանց մոտ կանգնում ծերությունը և կրկին երիտասարդացում սկսվում: