211652_close_icon
views-count4156 դիտում article-date 13:30 08-03-2026

Ես խոստանում եմ բոլորին, որ մենք դուրս կգանք այս իրավիճակից ավելի ուժեղ, քան նախկինում․ առանց որևէ կասկածի․ թող Աստված պահպանի ձեզ բոլորիդ․ ԱՄԷ նախագահ Ն․Վ․ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄԷ նախագահ Ն․Վ․ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի ուղերձը պատերազմի վերաբերյալ.

Ես այժմ գտնվում եմ հիվանդանոցում՝ այցելելու վերջին իրադարձությունների ընթացքում վիրավորված հինգ անձանց։

Նրանք բոլորն էլ քաղաքացիական անձինք են՝ երկուսը էմիրաթցի, մեկը հնդիկ, մեկի սուդանցի և մեկը իրանցի։

Նրանք բոլորն էլ մեր պատասխանատվության տակ են, և Աստծո կամոք լիովին կապաքինվեն։

Երկրորդը, ինչ կցանկանայի ասել, այն է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ամեն ինչ կարգին է։

Սա բազմաթիվ նվիրված մարդկանց տունն է՝ մարդկանց, որոնց կողքին կանգնելը մեզ համար պատիվ է այս երկրում։

Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր զինված ուժերին իրենց կատարած կենսական դերի, ինչպես նաև այս պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ ծառայության համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև անվտանգության մյուս կառույցներին՝ Ներքին գործերի նախարարությանը, Անվտանգության ծառայություններին, Քաղաքացիական պաշտպանությանը, ինչպես նաև ներողություն եմ խնդրում նրանցից, ում անունները առանձին չնշեցի։

Սակայն նրանք բոլորը կատարում են մի պարտականություն, որը պատիվ է բերում Արաբական Միացյալ Էմիրություններին և պատիվ է բերում յուրաքանչյուրին, ով պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին։

Մեկ այլ կետ, որը կցանկանայի նշել, այն է, որ այս երկրում ապրող էմիրաթցիները իրենց պարտականությունը կատարել են այնպես, որ ուրախություն և հպարտություն է ներշնչում, ինչպես միշտ էլ սպասվում էր նրանցից։ Թող Աստված պահպանի նրանց։

Ինչ վերաբերում է մեր երկրում ապրող բնակիչներին՝ մեր հյուրերին և մեր մեծ ընտանիքին, նրանք իսկապես պատվել են մեզ իրենց դիրքորոշմամբ։
Հուսով ենք, որ նրանք մեզ կներեն, եթե որևէ կերպ թերացել ենք։

Թող Աստված պահպանի ձեզ և պահպանի նրանց։

Հուսով ենք, որ նրանք մեզ կներեն, եթե որևէ կերպ թերացել ենք։

Մենք պատերազմի ժամանակաշրջանում ենք, և ես նրանց խոստանում եմ, որ մենք կկատարենք մեր պարտքը, քանի որ մեր պարտավորությունն է պաշտպանել մեր ժողովրդին և մեր երկիրը։

Մեկ այլ ուղերձ, որը ցանկանում եմ փոխանցել, ուղղված է Արաբական Միացյալ Էմիրությունների թշնամիներին։

Արաբական Միացյալ Էմիրությունները գրավիչ են, Արաբական Միացյալ Էմիրությունները գեղեցիկ են։

Արաբական Միացյալ Էմիրությունները օրինակելի պետություն են։

Բայց ես նրանց ասում եմ՝ մի՛ խաբվեք Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին տեսքից։

«Արաբական Միացյալ Էմիրություններն ունի հաստ մաշկ և դառը միս. մենք հեշտ թիրախ չենք»։

Մենք կկատարենք մեր պարտքը մեր երկրի, մեր ժողովրդի և մեր բնակիչների նկատմամբ, որոնք նույնպես մեր ընտանիքի մի մասն են։
Թող Աստված պահպանի Արաբական Միացյալ Էմիրությունները, պահպանի նրա ժողովրդին և արժանապատվությամբ ու անվտանգությամբ պաշտպանի այնտեղ ապրող յուրաքանչյուր անձի։

Ես խոստանում եմ բոլորին, որ մենք դուրս կգանք այս իրավիճակից ավելի ուժեղ, քան նախկինում։

Առանց որևէ կասկածի։

Թող Աստված պահպանի ձեզ բոլորիդ»։ Ես այժմ գտնվում եմ հիվանդանոցում՝ այցելելու վերջին իրադարձությունների ընթացքում վիրավորված հինգ անձանց։

Նրանք բոլորն էլ քաղաքացիական անձինք են՝ երկուսը էմիրաթցի, մեկը հնդիկ, մեկի սուդանցի և մեկը իրանցի։ 

Նրանք բոլորն էլ մեր պատասխանատվության տակ են, և Աստծո կամոք լիովին կապաքինվեն։

Երկրորդը, ինչ կցանկանայի ասել, այն է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ամեն ինչ կարգին է։

Սա բազմաթիվ նվիրված մարդկանց տունն է՝ մարդկանց, որոնց կողքին կանգնելը մեզ համար պատիվ է այս երկրում։

Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր զինված ուժերին իրենց կատարած կենսական դերի, ինչպես նաև այս պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ ծառայության համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև անվտանգության մյուս կառույցներին՝ Ներքին գործերի նախարարությանը, Անվտանգության ծառայություններին, Քաղաքացիական պաշտպանությանը, ինչպես նաև ներողություն եմ խնդրում նրանցից, ում անունները առանձին չնշեցի։

Սակայն նրանք բոլորը կատարում են մի պարտականություն, որը պատիվ է բերում Արաբական Միացյալ Էմիրություններին և պատիվ է բերում յուրաքանչյուրին, ով պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին։

Մեկ այլ կետ, որը կցանկանայի նշել, այն է, որ այս երկրում ապրող էմիրաթցիները իրենց պարտականությունը կատարել են այնպես, որ ուրախություն և հպարտություն է ներշնչում, ինչպես միշտ էլ սպասվում էր նրանցից։ Թող Աստված պահպանի նրանց։

Ինչ վերաբերում է մեր երկրում ապրող բնակիչներին՝ մեր հյուրերին և մեր մեծ ընտանիքին, նրանք իսկապես պատվել են մեզ իրենց դիրքորոշմամբ։
Հուսով ենք, որ նրանք մեզ կներեն, եթե որևէ կերպ թերացել ենք։

Թող Աստված պահպանի ձեզ և պահպանի նրանց։

Հուսով ենք, որ նրանք մեզ կներեն, եթե որևէ կերպ թերացել ենք։

Մենք պատերազմի ժամանակաշրջանում ենք, և ես նրանց խոստանում եմ, որ մենք կկատարենք մեր պարտքը, քանի որ մեր պարտավորությունն է պաշտպանել մեր ժողովրդին և մեր երկիրը։

Մեկ այլ ուղերձ, որը ցանկանում եմ փոխանցել, ուղղված է Արաբական Միացյալ Էմիրությունների թշնամիներին։

Արաբական Միացյալ Էմիրությունները գրավիչ են, Արաբական Միացյալ Էմիրությունները գեղեցիկ են։

Արաբական Միացյալ Էմիրությունները օրինակելի պետություն են։

Բայց ես նրանց ասում եմ՝ մի՛ խաբվեք Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին տեսքից։

«Արպաբական Միացյալ Էմիրություններն ունի հաստ մաշկ և դառը միս. մենք հեշտ թիրախ չենք»։

Մենք կկատարենք մեր պարտքը մեր երկրի, մեր ժողովրդի և մեր բնակիչների նկատմամբ, որոնք նույնպես մեր ընտանիքի մի մասն են։
Թող Աստված պահպանի Արաբական Միացյալ Էմիրությունները, պահպանի նրա ժողովրդին և արժանապատվությամբ ու անվտանգությամբ պաշտպանի այնտեղ ապրող յուրաքանչյուր անձի։

Ես խոստանում եմ բոլորին, որ մենք դուրս կգանք այս իրավիճակից ավելի ուժեղ, քան նախկինում։
Առանց որևէ կասկածի։

Թող Աստված պահպանի ձեզ բոլորիդ»։ 

Ինպչես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ Աբու Դաբի, մարտի 3, 2026թ․– ԱՄԷ կառավարությունը հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված վերջին զարգացումներին և ներկայիս իրավիճակին, որին մասնակցել են Պաշտպանության, Ներքին գործերի, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարությունների, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային մարմնի ներկայացուցիչները։

Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունը ասուլիսի ընթացքում ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև այն ջանքերը, որոնք ԱՄԷ գործադրում է իր ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու և քաղաքացիների ու բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Մասնակիցները հայտնել են նաև իրենց  խորին ցավակցությունն և անկեղծ զորակցությունը նահատակվածների ընտանիքներին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում։ Նշվել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները որևէ պարագայում չի ընդունել և չի ընդունի իր ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն, ինչպես նաև ընդգծվել, որ ԱՄԷ-ն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետ մղելու իր դեմ ուղղված ցանկացած ագրեսիա։

Պաշտպանության նախարարության խոսնակ, ավիացիայի բրիգադի գեներալ Աբդուլնասեր Ալ-Հումեյդին ասուլիսի ընթացքում նշել է, որ ԱՄԷ-ն գտնվում է պատրաստականության բարձրագույն մակարդակում` իր տրամադրության տակ ունենալով պաշտպանական և սպառազինության համակարգեր ու կարողություներ, այդ թվում՝ ազգային արտադրության, որոնք թույլ են տալիս պաշտպանել պետության տարածքն ու ժողովրդին՝ անկախ տարածաշրջանում լարվածության տևողությունից։ Նա հավելել է, որ ԱՄԷ-ն ունի բազմատեսակ, համալիր և բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ունակ են արդյունավետորեն հակազդել տարբեր օդային սպառնալիքներին՝ ապահովելով օդային տարածքի ամբողջական պաշտպանությունը երկար, միջին և կարճ հեռահարության համակարգերի միջոցով։ Բացի այդ, նա նշել է նաև, որ ԱՄԷ-ն ունի է զինամթերքի բավարար ռազմավարական պաշար, որը թույլ է տալիս երկար ժամանակ շարունակել հակազդման գործողությունները և պահպանել մարտական պատրաստվածությունը՝ ապահովելով պետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ իրանական հարձակումների սկզբից ի վեր ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը դիմակայել է երկրի ուղղությամբ արձակված 186 բալիստիկ հրթիռի։ Դրանցից 172-ը ոչնչացվել է, 13-ը՝ ընկել ծովը, իսկ մեկ բալիստիկ հրթիռ ընկել է երկրի տարածքում։ Բացի այդ, հայտնաբերվել է 812 իրանական անօդաչու թռչող սարք, որոնցից 755-ը ոչնչացվել է, իսկ 57-ը՝ ընկել երկրի տարածքում: Հայտնաբերվել և ոչնչացվել է նաև 8 թևավոր հրթիռ, ինչը որոշակի կողմնակի վնասներ է պատճառել։ Այս հարձակումների հետևանքով զոհվել է 3 մարդ, 68-ը ստացել են թեթև վնասվածքներ, իսկ քաղաքացիական մի շարք օբյեկտների պատճառվել է փոքր և միջին  չափի նյութական վնաս:

Նշվել է նաև, որ պետության տարբեր շրջաններում լսվող ձայները բալիստիկ հրթիռների դեմ հակաօդային պաշտպանության համակարգերի արձագանքի և ԱՄԷ-ի կործանիչների կողմից անօդաչու և թևավոր սարքերի ոչնչացման հետևանք են։

Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հակազդման գործողությունների արդյունքում բոլոր վնասվածքներն ու վնասները թեթև են եղել, քանի որ հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ և ժամանակին որսացել են թշնամական թիրախները՝ նվազագույնի հասցնելով վնասի չափը և կանխելով ավելի մեծ մարդկային և նյութական կորուստները։ Նախարարությունը հավաստիացրել է նաև, որ բնակչության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ համապատասխան մարմինների հետ լիարժեք համակարգմամբ։

Ասուլիսի ընթացքում ՊՆ-ն ընդգծել է նաև, որ ԱՄԷ զինված ուժերը շուրջօրյա հետևում են դաշտային զարգացումներին, որոնք կարող են ազդել պետության անվտանգությանը, կամ օդային, ջրային և ցամաքային տարածքներին։ Այդ նպատակով ձեռնարկվել են արդյունավետ և հաշվարկված օպերատիվ քայլեր, ներառյալ պաշտպանական ուժերի տեղակայման ուժեղացումը, մարտական պատրաստականության բարձրացումը, դիտարկման և վաղ նախազգուշացման համակարգերի ամրապնդումը՝ ապահովելու հայրենիքի պաշտպանության և ինքնիշխանության պահպանման առավելագույն պատրաստվածությունը։ Բացի այդ, ուժեղացվել է տարբեր ռազմական ստորաբաժանումների միջև ինտեգրումը միասնական հրամանատարության շրջանակում, որը կապահովի արագ արձագանք և գործողությունների ճշգրիտ իրականացում հնարավոր սպառնալիքների դեպքում։

Նախարարությունը հավելել է. «Զինված ուժերը վերահաստատում են իրենց լիակատար պատրաստակամությունը դիմակայելու բոլոր սպառնալիքներին՝ անկախ դրանց աղբյուրից կամ բնույթից, և չեն երկմտի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ զսպող միջոցները` հայրենիքի անվտանգության և կայունության պաշտպանության համար»։

Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը կոչ են արել ԱՄԷ բոլոր քաղաքացիներին և բնակիչներին խստորեն հետևել համապատասխան մարմինների կողմից տրված բոլոր հրահանգներին և անվտանգության ցուցումներին՝ առանց որևէ անտեսման, ինչը կամրապնդի պետության ընդհանուր պատրաստվածությունը՝ ապահովելով հասարակական անդորրը և բարձրացնելով ազգային անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների արդյունավետությանը։

Նշվել է նաև, որ անհրաժեշտ է տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական աղբյուրներից և ԱՄԷ-ում հաստատված պաշտոնական ալիքներից, այդ թվում՝ համապատասխան մարմինների հայտարարություններից և վստահելի ազգային լրատվամիջոցներից։ Զգուշացվել է չտրվել ասեկոսեներին և չտարածել չհաստատված կամ անհայտ աղբյուրներից ստացված տեղեկություններ, քանի որ դա կարող է անմիջականորեն բացասական ազդեցություն ունենալ հասարակական անվտանգության և ընդհանուր կայունության վրա։

Իր հերթին, ԱՄԷ միջազգային համագործակցության պետնախարար Ն․Գ․ Ռիմ Ալ-Հաշիմին սկսել է իր ելույթը՝ վստահեցնելով պետության քաղաքացիներին, բնակիչներին և այցելուներին, որ ԱՄԷ-ում անվտանգ է և ժողովուրդը գտնվում է վստահելի ձեռքերում, կյանքը շարունակվում է բնականոն կերպով՝ չնայած առկա մարտահրավերներին, իսկ պաշտպանական համակարգը շուրջօրյա բարձր արդյունավետությամբ գործում է բոլորին պաշտպանելու համար։

Նա նշել է. «Վերջին օրերին տարածաշրջանում վտանգավոր և աննախադեպ լարվածության շրջանակում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչպես նաև Ծոցի այլ երկրներ և մի շարք եղբայրական ու բարեկամ պետություններ, Իրանի կողմից ենթարկվել են բացահայտ հարձակումների՝ չնայած ԱՄԷ-ի հստակ և բազմիցս վերահաստատված դիրքորոշմանն առ այն, որ ԱՄԷ-ն թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար։

Պետնախարարն ավելացրել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել ԱՄԷ-ին և ինքնիշխանությունը պաշտպանելու նրա իրավունքին՝ համաձայն միջազգային նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և բացահայտ ագրեսիային դիմակայելու միջազգային իրավունքի»։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր